Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը. Հայաստանը չի մասնակցում

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևը։

Հանդիպման ընթացքում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն միջազգային օրակարգի և Համագործակցության ձևաչափով փոխգործակցության հարցերի շուրջ, ինչպես նաև կքննարկեն Խորհրդի ղեկավարների խորհրդի նիստերին ներկայացված որոշումների նախագծերը։

ՀՀ արտաքին գործերի նախարարը նիստին չի մասնակցում:

Կիսվել սոց․ ցանցերում