Անի Երանյանն ինստագրամյան իր էջում կիսվել է իր մասնակցությամբ նոր նախագծի թրեյլորով։ Այն կոչվում է «Մալենա», կրիմինալ ժանրում է։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Անի Երանյանը։ Դերերում հանդես են գալիս նաեւ Պապ Պողոսյանը, Սոս Կարապետյանը, Ջուլիանա Հարությունյանը, Ջեյն Պետրոսյանը եւ այլք։ Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում։ Ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է, սցենարիստը՝ Անի Մաղաքյանը։
Անի Երանյանը գրել է, որ այն եթերում կլինի շուտով։
