Ամռանը Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի շինծու «գործով» Բաքվում հերթական շոուն է տեղի ունենում՝ «դատական նիստ» անվան տակ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը, նիստը «նախապատրաստական» է։
Շինծու գործով «տուժող» է համարվում 59 անձ։ Խաչատրյանը, ինչպես ԼՂ-ում միջին տարիքի գրեթե բոլոր տղամարդիկ, եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։
Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել էին նրան և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանն Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար։
