
3․Թշնամու քանակական տվյալների տարփողումը նույնպես հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ է, որը թուլացնում է հասարակության նյարդային համակարգը և կազմալուծում հանրային կամքը։ Արհեստական բանականությամբ աշխատող ավտոմատացված համակարգերը, անհպում, ցանցակենտրոն և գիտելիքահեն տեխնոլոգիաները ստեղծում են պաշտպանական և հարձակողական այնպիսի մոդելներ, որտեղ զրոյական նշանակություն ունեն հակառակորդի քանակական տվյալները։ Իր դարն ապրած, սովետական զենքուզորի փոխարեն, մոբիլ, մանևրող՝ խելացի բանակ, հետագայում ինքնաբավ, սեփական ռազմաարդյունաբերական համալիրով/ սկզբում դրսի համատեղ ձեռնարկություններով, ապա՝ հայրենական արտադրությամբ/։