Երերույքի տարածքից վագոն–տնակն ապամոնտաժվել է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության և Անի համայնքի համատեղ աշխատանքի արդյունքում Երերույքի տաճարի պահապանական գուտու տարածքում տեղադրված վագոն – տնակն ապամոնտաժվել է։

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության հուշարձանների պահապանը 2023 թ․ մայիսի 30-ին շրջայցի ժամանակ է արձանագրել դեպքը, հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում է պատմական հուշարձանների տարածքում, պահպանական գոտիներում ապօրինի գործողություններ չկատարել։

Կիսվել սոց․ ցանցերում