Ինչպես ռпւսներն են ասում՝ дружба-дружбой, а табак-врозь

Ես չգիտեմ՝ ռուսնե՞րն են առաջինը մեզ հետ հարաբերությունները ,,եղբայրական,, բնորոշել, թե՞ հեղինակային իրավունքը մերն է, բայց ավելի վտանգավոր իմաստ, քան դա է պարունակում, դժվար է պատկերացնել: (Սա վերաբերում է նաեւ այլ երկրների եւ ժողովուրդների հետ մեր հարաբերություններին): Հայաստանին Ռուսաստանի հետ պետք են քաղաքակիրթ, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարգման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա կառուցվող եւ անշեղորեն հարգվող իրավա-պայմանագրային հստակ, փոխշահավետ հարաբերություններ: Ինչպես ռուսներն են ասում՝ дружба-дружбой, а табак-врозь. Մնացածը հիմար լիրիկա է:
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում