ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ռпւսшստшնը ի վիճակի չի եղել որեւիցե խնդիր լուծելու Արցшխում. Սամվել Բաբայան

Ռուսաստանը ի վիճակի չի եղել որեւիցե խնդիր լուծելու Արցախում:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը՝ պատասխանելով այն հարցին, ինչու խաղաղապահները թույլ տվեցին նախկին նախագահների ձերբակալությունը:

«Ես ասում եմ, որ Ռուսաստանը եւ ճանապարհը փակելուց եւ նախագահներին ձերբակալելուց անկարող էր լուծել այդ խնդիրը, ոչ թե կարող էր անել, բայց չարեց: Ավելին ես մի 4 ամիս առաջ համեմատել եմ 1917 թվականի հետ  Ռուսաստանին այսսօր: 3 տարուց կամ 5 տարուց հետո  կարող է էլի հզորանա, հարցեր լուծի,  բայց այսօր այդ 17 թվում է ինքը»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը նաեւ հայտնեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունների իր փաթեթի մեջ ներառվում է նաեւ ռազմագերիների՝ այդ թվում նախկին նախագահների ձերբակալության հարցը:

«Եթե բանակցությունները սկսեն, ամբողջը գրված է, որ բոլոր գերիները պետք է վերադարձվեն, ինչքան որ այնտեղ կա»,- ասաց նա:

Սամվել Բաբայանը հայտնեց, որ երկուշաբթի օրը Արցախի տեղեկատվական շտաբում նախատեսում է հանդիպում ունենալ Սամվել Շահրամանյանի եւ պատգամավորների հետ՝ քննարկելու Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը:

«Հիմնական թեման՝ հրամանը օրինական է, թե՝ ոչ եւ այդ փաստաթուղթն ուղարկել Արցախի դատարան, որ դատարանը որոշի այդ հրամանը օրինական է, թե՝ ոչ»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում