«Ուրեմն ես՝ Մուրադս, գամ հասնեմ էստեղ, ու ինձ ասեն՝ նյե՞տ». ո՞վ էր «փոքր դերերի արքան», ով կես դարում կերտեց 50 դեր. նրա կերպարներից քանի՞սը գիտեք

«Ուրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս, գամ հասնեմ էստեղ, ու ինձ ասեն՝ նյե՞տ»… Իրանում է ծնվել սիրված դերասանը՝ Ատրպատականի նահանգի Սալմաստ գավառի Հավթվան հայաբնակ գյուղում: Ապագա դերասանը դեռ մանուկ հասակից էր տարվել դերասանությամբ: Ճակատագիրը կարծես ընդառաջում է նրան:

 

Ընտանքիը տեղափոխվում է Ռուսաստան: Մոսկվայում բացվում է հայկական դրամատիկական ստուդիան, նա էլ մեկնում է մայրաքաղաք՝ այնտեղ ուսանելու, ծանոթանալու այդ «նոր, սքանչելի աշխարհի» հետ: Եվ ծանոթանում է: Ավելին՝ դերասանական կրթություն ստանալիս խորապես ազդվում, տարվում է Կոնստանդին Ստանիսլավսկու, Եվգենի Վախթանգովի թատերական արվեստով:

«Ինձ թվում է, թե ես մի գեղեցիկ երազի մեջ եմ եւ ուզում եմ, որ այդ երազը վերջ չունենա»,- ժամանակներ անց հիշում է դերասանը: 1928-ին Վարդան Աճեմյանի ու նրա ջանքերով Գյումրիում ստեղծվում է այժմ մեծանուն ռեժիսորի՝ Աճեմյանի անունը կրող դրամատիկական թատրոնը: Այնտես կարճ ժամանկում վաստակում է Գյումրու հանդիսատեսի սիրտը ու ցնցող դերեր կերտում: Եվ ահա կարճ ժամանակ անց մայրաքաղաքից հրավեր է ստանում:

1930-ին տեղափոխվում է Երևան, անդամագրվում բեմական արվեստի մեծերի պակաս չունեցող դերասանական ընտանիքին և ուղիղ հիսուն տարի ստեղծագործում մայր թատրոնի բեմում: Կես դար և հիսուն դեր: Թվում է, թե բեմական այդ կերպավորումներով էր նա դառնալու հանրաճանաչ, սակայն իրողությունն այլ է, որ դերասանին ամենամեծ ճանաչումն ու սերը բերեցին փեքր դերերը, թոքր կադրերը. իհարկե նրա խաղընկերը ժամանակի հսկաներն էին:

Վերհիշենք այդ սիրված կինոնկարներից մի քանիսում նրա դերակատարումները՝ Արտավազդին՝ «Երջանկության մեխանիկա», Մատվեյ Եգորիչին՝ «Ժայռը», Պետրոսին՝ «01-99», գյուղացուն՝ «Ձախորդ Փանոսը» եւ, վերջապես, մեր անզուգական Մուրադին՝ «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարում:

Նա եկել էր, որ մեր ծիծաղին ծիծաղ ավելացներ: Եկել էր ապրելու ճիշտ 90 տասնամյակ՝ թողնելով իր լուսածիր հետագիծը հայ կինոարվեստում: Եվ մնալու այդ արվեստում՝ որպես փոքր դերերի փայլուն դերասան…

Կիսվել սոց․ ցանցերում