Մոտ 100 թուրք մտավորական կոչ է անում ճեղքել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը օդային փոխադրումների միջոցով և դրանով վերջ դնել մարդկային ողբերգությանը։
Մտավորականների նամակը թարգմանաբար՝ ստորև.
«Ամիսներ շարունակ Բաքվի ռեժիմը, Անկարայի ռեժիմի աջակցությամբ, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ հնարավոր դարձնելով նրանց ցեղասպանությունը։ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո [դրանում ներգրավված էին Թուրքիայի զինված ուժերը], պետք է բաց լիներ հումանիտար օգնության, շտապ օգնության ծառայությունների և խաղաղապահների համար, 2022-ի դեկտեմբերի 12-ից փակ է և շրջափակված։
Ամիսներ շարունակ ՄԱԿ-ը, Եվրամիությունը և Եվրոպայի Խորհուրդը կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել Ղարաբաղում բնակվող 120 հազար մարդկանց շրջափակումը, սակայն Բաքվի ռեժիմը անտեսել, մերժել կամ հերքել է շրջափակումը։ Այդուհանդերձ, բոլորը գիտեն, որ առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն կարող մտնել Ղարաբաղ և Ղարաբաղի ոչ մի բնակիչ չի կարող լքել շրջանը՝ նույնիսկ հրատապ առողջապահական կարիքները հոգալու համար։
Խորացող ճգնաժամի պայմաններում և ի հաստատումն միջազգային հանրության մտահոգությունների՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է հրապարակայնորեն սպառնալ Ղարաբաղի բնակիչներին՝ այնաստիճան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց մի կարևոր զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում որակում է որպես ցեղասպանության հանգեցնող։
Մենք՝ Թուրքիայից ներքոստորագրյալներս, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավականաչափ զգայուն չէ զարգացումների նկատմամբ և մտահոգությամբ ենք հետևում իրավիճակին։
Ցեղասպանության կանխարգելումը չի նշանակում սպասել դրա իրագործմանը, որից հետո նոր միջամտել: Դա ենթադրում է ակտիվ քայլերի ձեռնարկում՝ նման վտանգը այսօ՛ր կանխելու համար։
Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև միջազգային հանրությանը ակտիվ կեցվածք որդեգրել։
Ինչպես 1948-49 թվականներին ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարումների միջոցով և վերջ դնել մարդկային այս ողբերգությանը։
- Աբդուլլահ Դեմիրբաշ,
- Աբդյուլհաքիմ Դաշ,
- Ադնան Ջանգյուդեր,
- Ադնան Չելիք,
- Ահմեթ Այքաչ,
- Ահմեթ Քոնուկ,
- Աքըն Աթաուզ,
- Աքըն Բիրդալ,
- Ալև Էր,
- Ալեք Քյոշքերյան,
- Ալի Գյոքքայա,
- Արի Գյունթեր,
- Աշլը Էրդողան,
- Աթիլա Թույգան,
- Այշե Հյուր,
- Այշե Յըլդըրըմ,
- Այշեգյուլ Դևեջիօղլու,
- Բասքըն Օրան,
- Բայրամ Քայա,
- Ջելյալ Բաշլանգըչ,
- Ջենգիզ Աքթար,
- Ջենգիզ Արըն,
- Դենիս Դրայսբուշ,
- Դողան Օզգյուդեն,
- Էմրահ Ջիլասուն,
- Էրդալ Դողան,
- Էրդողան Քահյաօղլու,
- Էրեն Քեսքին,
- Էրգյուն Բաբահան,
- Էրոլ Էրջան,
- Էսեր Բուդակ,
- Էսրա Մունգան,
- Ֆաթիմե Աքալըն,
- Ֆիքրեթ Բաշկայա,
- Կարո Գաբրիելյան,
- Գենչայ Գյուրսոյ,
- Գյունգյոր Շենքալ,
- Գյուրհան Էրթյուր,
- Հաջեր Անսալ,
- Հասան Բուրգուջուօղլու,
- Հաթիջե Յըլդըզ,
- Հըդըր Չելիք,
- Հովսեփ Հայրենի,
- Հյուսեյն Հաբիփ Թաշքըն,
- Իբրահիմ Սևեն,
- Ինան Գեդիք,
- Ինջի Թուղսավուլ,
- Հերա Ցուրու,
- Քեմալ Բիլգեթ,
- Քեմալ Հյուր,
- Քեմալ Յալչըն,
- Քենան Յենիչե,
- Մահմութ Քոնուք,
- Մեհմեթ Ալի Բալթա,
- Նաֆիզ Օզբեք,
- Նեջաթի Աբայ,
- Նեդիմ Քիբար,
- Նեսիմ Օվադյա Իզրաիլ,
- Նեսրին Նաս,
- Նևզաթ Օնարան,
- Նուրջան Բայսալ,
- Նուրթեն Քըրմըզըգյուլ,
- Օqան Քյուչjուքերսան,
- Օսման Օքքան,
- Օյա Բայդար,
- Օմեր Ֆարուք Գերգերլիօղլու,
- Օմեր Մադրա,
- Ռաչո Դոնեֆ,
- Ռագըփ Դուրան,
- Ռագըփ Զարաքօլու,
- Ռամազան Գեզգին,
- Ռեջեփ Մարաշլը,
- Սաիթ Չեթինօղլու,
- Սաիթ Օրալ,
- Սելահաթթին Քոչակ,
- Սելայ Էրթեմ,
- Սելմա Քոչիվա,
- Սերդար Քոչման,
- Սիբել Յիղիթթեքին,
- Շաբան Իբա,
- Շաքիր Բիլգին,
- Շամիլ Ալթան,
- Շանար Յուրդաթափան,
- Շուքրիե Էրջան,
- Թաներ Աքչամ,
- Ուլքյու Չևիք
- Վիկտորյա Չիպրուտ,
- Յալչըն Էրգյունդողան,
- Յասեմին Գեդիք,
- Յաշար Քյուչուքասլան,
- Յավուզ Այդըն,
- Յավուզ Բայդար,
- Եդվարդ Դանձիկյան,
- Յըլդըզ Այդըն,
- Յուսուֆ Քյոսե,
- Զարիֆե Աթիկ,
- Զիյա Օզդեր։
https://www.armtimes.com/hy/article/266727