шլիևը Ստեփшնшկերտпւմ պարետ է նշանակել. ով է նա

Իլհամ Ալիևը Ստեփանակերտ քաղաքի պարետ է նշանակել: Նշվում է, որ նա Սարդար Սաֆարովն է:

Սարդար Սաֆարովը ոստիկանության գեներալ-մայոր է, ծնվել է 1973 թվականին Սումգայիթում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Թուրքիայի ժանդարմերիայի սպաների դպրոցը և Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ակադեմիան։

1996-2005 թվականներին ծառայել է որպես Ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար և հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ։

2019-2022 թվականներին աշխատել է Բաքվի քաղաքի ոստիկանության գլխավոր վարչության հանրային անվտանգության վարչության պետի տեղակալ և այս բաժնի պետ։

Այնուհետև նշանակվել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Այս տարվա հունվարին նա նշանակվել է ՆԳՆ հանրային անվտանգության գլխավոր վարչության պետ։ Անցյալ տարվա հուլիսին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Կիսվել սոց․ ցանցերում