Անցնող շաբաթվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում եղել է 563 հազար 407 ուղևորափոխադրում, գիծ է դուրս բերվել 2 հազար 758 գնացք, կատարողականը` 118 տոկոս:
Այս մասինԵրևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
Ավինյանը նրանից հետարքրվել է, թե ինչպիսին է մետոպոլիտենի ընդհանուր տեխնիկական վիճակը։
«Այնքան էլ լավ չէ, սպասում ենք` պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ կան, որ պետք է վերանորոգենք, սպասում ենք` կառավարության կողմից ֆինանսավորում լինի», — արձագանքել է Սեդրակյանը՝ հավելելով, որ ֆինանսների նախարարությունից մերժել են իրենց՝ հիմնավորմամբ, որ ֆինանսական այդ հատկացումը հաջորդ տարվա բյուջեում են նախատեսում:
Սեդրակյանը տեղեկացրել է, որ ուրբաթ օրը դիմել են ՏԿԵՆ՝ ասելով. «Հրատապ է, չունենք անվազույգեր»։
Ավինյանը խոստացել է անձամբ զբաղվել այդ հարցով։
