Մինչև դեկտեմբերի սկիզբ մայրաքաղաքի ճանապարհների բոլոր գծանշումները կթարմացվեն

Երևան քաղաքում մեկնարկում են գծանշումների թարմացման աշխատանքներ: Ըստ կազմված ժամանակացույցի՝ աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին, և արդյունքում մայրաքաղաքի ճանապարհային գծանշումներն ամբողջությամբ թարմացված կլինեն:

Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Նշվեց, որ Կենտրոն վարչական շրջանում աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան վարչական շրջաններում՝ նոյեմբերի ընթացքում, իսկ Արաբկիրում, Շենգավիթում, Նուբարաշենում, Դավթաշենում, Աջափնյակում, Նորք-Մարաշում և Էրեբունիում՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով գծանշումների թեմային, առաջարկեց, որ տենդեր շահած և ճանապարհի սպասարկում իրականացնող ընկերությունները կատարեն նաև ճանապարհային գծանշումներ: Առաջարկը մյուս տարի կիրականացվի պիլոտային ծրագրի շրջանակում:

Նաև զեկուցվեց, որ հաջորդ տարվանից փողոցներում գծանշումները տերմոպլաստով են արվելու:

Կիսվել սոց․ ցանցերում