ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ստիպված է եղել մի քանի ժամ սպասել թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպմանը, գրում է Washington Post-ը։
«Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի կառավարիչը Բլինկենին ստիպել է մի քանի ժամ սպասել հանդիպմանը, որը պետք է տեղի ունենար երեկոյան, սակայն արքայազնը եկել է միայն հաջորդ առավոտ»,- գրում է թերթը՝ չնշելով տեղեկատվության աղբյուրը:
Նշենք, որ պետքարտուղարը գահաժառանգի հետ քննարկել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բախումը դադարեցնելու ուղիները:
