Արմավիրում վերացվել է ջրօգտագործման կասեցումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս.թ. մարտին դիտարկման արդյունքում կասեցրել էր Արմավիրի մ. Ակնաշեն համայնքում ավազի լվացման և բետոնի արտադրամասի տարածքում գտնվող ստորերկրյա ապօրինի խորքային հորից իրականացվող ջրօգտագործումը:

«Բլեսկ» ՍՊԸ-ն ձեռք է բերել համապատասխան ջրօգտագործման թույլտվություն: Ընկերության նկատմամբ կասեցումը դադարեցվել է:

Կիսվել սոց․ ցանցերում