Ընդունիր ինձ, Տե՛ր: Ընդունիր նաև սրտիցս ու հոգուցս բխող մաղթանքները, եթե նրանք ամենագետ Արարչիդ կամքի համաձայն են: Շնորհի՛ր, որ ամբողջ կյանքս, խոսքերս ու գործերս քեզ ընծայված անուշահոտ խունկ և հոգևոր ընդունելի ընծաներ լինեն, որպեսզի իմ խոնարհ կյանքով երգաբանողն ու փառաբանողը դառնամ Քո Սուրբ Անվան. այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Ընդունիր ինձ, Տե՛ր
