Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ անկախ այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ նա խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության արտերկիր այցելելով:
«Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, հրաժարական չեմ տալիս, ես մնալու եմ այնտեղ, որտեղ կամ, որտեղ եղել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Հանուն ինչի եմ եկել Ֆրանսիայից և մնացել եմ այստեղ, որպեսզի պայքարեմ մեր երկրի եվրոպական ապագայի և ժողովրդավարության համար», — ասել է Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում։
Զուրաբիշվիլին, խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին, ասել է, որ վրդովված է և կարծում է, որ դատավորները պետք է ամաչեն նման վճիռ կայացնելու համար։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ինքը նախատեսում է մասնակցել իմփիչմենթի հարցով հրավիրված խորհրդարանական ժողովին։
Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան ավելի վաղ հայտարարել էր, որ Զուրաբիշվիլին խախտել է սահմանադրությունը՝ առանց կառավարության թույլտվության աշխատանքային այցեր կատարելով եվրոպական երկրներ։
Իր հերթին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին տեղեկացրել էր, որ իմփիչմենթի հարցով քվեարկությունը նախատեսվում է անցկացնել մինչև այս շաբաթվա վերջ։
Զուրաբիշվիլիին իմպիչմենտ հայտնելու գործընթացը տեղի կունենա, եթե 150 պատգամավորներից 100-ը աջակցեն դրան։ Իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի 84 մանդատ։
