Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զпհեր ու վիրшվпրներ

Բրյուսելում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի երեկոյան։ Նշվում է, որ զոհերը Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստով են եղել։

Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։

Նշենք, որ այսօր նախատեսված էր Բելգիայի և Շվեդիայի հավաքականների հանդիպումը։

Կիսվել սոց․ ցանցերում