Բրիտանացի ձկնորսը ծով է դուրս եկել և ճայերի օգնությամբ կոկաինի հսկայական խմբաքանակ է հայտնաբերել։ Այս մասին գրում է Daily Mirror-ը։
Մեծ Բրիտանիայի Ուայթ կղզու բնակիչ Ռոն Ռապը ընտանիքի հետ գնացել է ձկնորսության։ Նրանց նավը խարսխված էր։ Այդ պահին Ռուփը նկատեց մի խումբ ճայերի մոտակայքում։
Թռչունները նստել են մի բանի վրա, որը լողում էր ջրի վրա: Երբ Ռուփը լողալով մոտեցել է, նա տեսել է երկու դատարկ տուփեր, որոնց վրա ամուր փաթեթավորված երեք բրիկետներ էին կապված:
Տղամարդը գիտեր, որ վերջերս թմրանյութի խմբաքանակ է լցվել Ուայթ կղզու և Դորսեթի ափերին, ուստի անմիջապես կապ է հաստատել առափնյա պահպանության հետ: Պարզվել է, որ ճայերն իսկապես նրան դեպի թմրանյութն են տարել։
«Զանգից մոտ մեկ ժամ անց եկավ ոստիկանական նավ՝ թարթող լույսերով, որը մեզ համար նորություն էր։ Նրանք ջրից հանեցին բրիկետները և հաստատեցին մեր կասկածները։ Դրանից հետո մեզ հաջողվեց մի քանի ձուկ բռնել, այնպես որ լավ օր ստացվեց։ Չնայած, իհարկե, ամենամեծ որսը միլիոն դոլար արժողությամբ թմրանյութն էր»,- լրագրողներին ասել է Ռուփը։
