Ավստրիայում ութ ուղտ փախել է կրկեսից

Ավստրիայի Զալցբուրգում ութ ուղտ երկուշաբթի գիշերը հոսանքազրկման պատճառով փախել է կրկեսից, նրանց բռնել են փողոցում, երբ կենդանիները քայլում էին դեպի կայարան, հայտնում է ավստրիական OE24 հեռուստաալիքը։

Նշվում է, որ երկուշաբթի գիշերը Զալցբուրգի դաշնային նահանգի Հալեյն քաղաքում վարորդները տեսել են ճանապարհի երկայնքով քայլող ութ ուղտերի։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կրկեսում հոսանքազրկման պատճառով կենդանիները լքել են տարածքը և գնացել դեպի կայարան, սակայն 15 րոպե անց տերերը կարողացել են բռնել նրանց և վերադարձնել կրկես։

Կիսվել սոց․ ցանցերում