Գևորգ Ալթունյանը կшլшնшվորվել է

Պն լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը հոկտեմբերի 12-ին կալանավորվել է:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը:

Սեպտեմբերի 16-ին հայտնել էինք, որ Գևորգ Ալթունյանին և ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար:

Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ, մեղադրանքը չի ընդունում:

Կիսվել սոց․ ցանցերում