Շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատական նիստը. փոխվել է փաստաբանը

Բաքվի ծանր հնցագործությունների դատարանում այսօր շարունակվում է հուլիսին առևանգված ԼՂ բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու  դատական նիստը։

Նիստը վարում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։

Դատավարության ժամանակ Խաչատրյանն ասել է, որ հրաժարվում է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից։

Նշվում է, որ նոր փաստաբան է նշանակվել Ռադմիլա Աբիլովան, որի անաչառությունը, նչպես նախորդի դեպքում, հուսալի չէ, քանի որ նրանք բոլորը սպասարկում են Բաքվի շահերը:

Ինչպես հոկտեմբերի 13-ին հայտնել էինք, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի շինծու «գործով» Բաքվում  հերթական շոուն էր տեղի ունենում՝ «դատական նիստ» անվան տակ:

Նախորդ նիստում պարզվել են մեղադրյալի անձնական տվյալները և կայացել նախնական լսումներ։ Դատավորը, ըստ հաղորդագրությունների, իբր «մեղադրյալին» բացատրել է իր իրավունքները:

Պետական մեղադրող Մուգադես Սուլթանովը խնդրել էր գործը փոխանցել դատարան և չփոխել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը։

Քրեական գործի քննությունը նշանակված էր այսօր՝ հոկտեմբերի 17-ին։

Վագիֆ Խաչատրյանը նախորդ դատավարության ժամանակ եղել է հյուծված, նա նիստի ընթացքում գտնվել է խիստ հուզական ու ճնշված վիճակում, արտասվել է, ինչն արձանագրված է ադրբեջանական լրատվամիջոցների կադրերում:

Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանն Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար։

Կիսվել սոց․ ցանցերում