Արտակարգ դեպք Երևանում․ ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված BMW-ի վրա. թե ով է փոխհատուցելու քաղաքացուն պատճառված վնասը, հայտնի չէ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:10-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սեդրակյանն ու Արմեն Հովհաննիսյանը։

Տեղում պարզվել է որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Ջ․-ին։ Թե ով է փոխհատուցելու քաղաքացուն, հայտնի չէ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© https://shamshyan.com/hy/article/2023/08/16/1244487

Կիսվել սոց․ ցանցերում