«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը

Հոկտեմբերի 17-ին, ժամը 13։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս․ Կ․-ին (ծնված 1962 թ․) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից (մոտ 4 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվել սոց․ ցանցերում