Իսպանական Տեներիֆե Կանարյան կղզում Թեյդե հրաբխի մոտ գտնվող բնական պարկում անտառային հրդեհ է բռնկվել: Իսպանիայի իշխանությունները չորեքշաբթի կարգադրել են տարհանել չորս գյուղ:
Հրդեհը սկսվել է երեկ գիշերը, որը մոլեգնել է կղզու հյուսիս-արևելքում և խոր կիրճերում, ինչն էլ դժվարացրել է հրշեջների աշխատանքը։
«Որպես նախազգուշական միջոց՝ կարգադրվել է տարհանել Արրատե, Չիվիսայա, Մեդիա Մոնտանյա և Աջաֆոն քաղաքների բնակիչներին և փակել TF-24 ճանապարհները Լաս Լագունետասի և Էլ Պորտիլոյի և TF-523-ի միջև», — նշել են Կանարյան կղզիների կառավարության հայտարարության մեջ։
Նշենք, որ Կանարյան կղզիներում վերջին մեկ շաբաթում ծայրահեղ շոգ է, ինչի հետևանքով շատ շրջաններում բարձրացել է անտառային հրդեհների առաջացման վտանգը։