Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ իր վերջին թարմացման մեջ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի 11 օրվա ռմբակոծությունների և ավիահարվածների ընթացքում զոհվածների թիվը հասել է 3000-ի, իսկ 12500 մարդ վիրավորվել է, հաղորդում է WAFA-ն:
Նշվում է, որ օկուպացված Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելական բանակի գնդակոծության հետեւանքով զոհվել է 61 պաղեստինցի, վիրավորվել՝ 1250 մարդ։
Ակնկալվում է, որ նրանց թիվը զգալիորեն կաճի, քանի որ իսրայելական ռմբակոծություններն ու ջարդերը Գազայում շարունակվում են անդադար, իսկ մարմինները դուրս են բերվում նրանց ավերված տների ու շենքերի փլատակների տակից:
