Բոլորին ձեռնտու և օգնական եղի՛ր

Տե՛ր, հիշի՛ր մեր ամբողջ ազգին՝ Քո փոքրիկ հոտին, ամենքին, ուր էլ որ լինեն՝ մեծերին և փոքրերին, տղամարդկանց և կանանց. և Քո մեծ ողորմածությամբ այցելի՛ր բոլորին: Թո՛ղ բոլորը սիրով և խաղաղությամբ, լուսավորչավանդ հավատով և առաքինի գործով, ապահով կյանքով և բարվոք կենցաղավարությամբ ապրեն: Բոլորին ձեռնտու և օգնական եղի՛ր ամեն ժամանակ՝ ննջելիս և արթնանալիս, տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, աշխատելիս և վաստակելիս, և նրանց բոլոր օգտակար և անմեղածին գործերը հաջողի՛ր ու բարի ավարտի հասցրո՛ւ:

Կիսվել սոց․ ցանցերում