COVID-19-ի նոր տարբերակը՝ EG.5, որը հայտնի է որպես «Էրիս», առաջին անգամ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով SABC հեռուստաալիքին։
«Առողջապահության ազգային դեպարտամենտը հաստատել է նոր COVID-19 EG.5 տարբերակի կամ Eris-ի առաջին դեպքը ՀԱՀ-ում»,- ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Դեպարտամենտի տվյալներով՝ ՀԱՀ-ում EG.5 վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է երկրի հյուսիսում՝ Գաուտենգ նահանգում։
Գերատեսչությունը բոլոր բնակիչներին խորհուրդ է տալիս անհապաղ պատվաստվել։