Սեմինարի ընթացքում տեսուչները մասնակիցներին ծանոթացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթներին։
Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 05.01.2023թ.-ի թիվ 31-Լ որոշման` ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով հաստատված միջոցառումների շրջանակներում։
Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։ Ուսանողները ստացել են սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին։
