Ունեինք 2 տարբերակ. Խորեն Գրիգորյանն` Արաբկիրում ոռոգման համակարգի անցկացում իրականացնելու մասին

Հարգելի երևանցիներ, հարգելի արաբկիրցիներ: Արաբկիր վարչական շրջանում ոռոգման համակարգի անցկացում է իրականացվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևան քաղաքի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

 

«Ունեինք 2 տարբերակ`

 

Ա. ճանապարհը ամբողջական փակել և ոռոգման համակարգն անցկացնել

 

Բ. Ճանապարհը թողնել երթևեկելի, ավելի բարդացնելով մեր աշխատանքը, ամեն օր աշխատանքային ավարտից հետո գրունտային շերտ տեղադրել, մեքենաները չվնասելու համար:

 

Քաղաքային ծանր երթևեկության պայմանները հաշվի առնելով ` աշխատանքներն իրականացնում ենք երկրորդ տարբերակով:

 

Հայցելով բոլորի ներողամտությունը տեղեկացնում եմ, որ առաջիկա երեք օրերի ընթացքում առնվազն ասֆալտբետոնյա ստորին շերտը տեղադրված կլինի»,- գրել է Գրիգորյանը:

Կիսվել սոց․ ցանցերում