ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսի վերջին հատվածում էի նստել. վթարից վիրшվпրված Լիլիթը պատմում է դեպքից

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած վթարի հետեւանքով վիրավորված Լիլիթ Ղուկասովան միայնակ էր մեկնել Արեւմտյան Հայաստան։ Երեւանից նրանք շարժվել էին օգոստոսի 11-ի լուսաբացին։ Այս մասին նա հայտնել է News.am-ին:

 

«Վերադառնալիս՝ սահմանի մոտ փոխեցինք մեքենան, արդեն հայ վարորդ եկավ, այն ժամանակ քուրդ էր, Բավրայում ստուգումները անցանք, բայց դրանից հետո ոչինչ չեմ կարողանում հիշել։ Հիշում եմ, որ ավտոբուսի վերջին հատվածում էի նստել, կողքիս արվածս գնումներն էին։ Բայց հարվածից ոչինչ չեմ հիշում, չեմ հիշում՝ քնած եմ եղել, թե՝ ոչ, կարծես հիշողությունիցս ջնջվել է հարվածի պահը»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում