Կրшկпցներ՝ դատարանի բակում․ կրшկել են դատախազի ավտոմեքենայի վրա, կան шրնшնման հետքեր. Shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկաության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հարամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար՝ Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Տիգրան Հայրապետյանն ու Գևորգ Սալմանյանը:

Դեպքի վայրում հայտանբերվել են մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այն Mercedes-ը, որի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակցի մեքենա է, և հնարավոր է՝ պատահականությամբ են կրակրված պարկուճները կպել ավտոմեքենային:

Ոստիկնաությունը պարզում է՝ արդյո՞ք տուժածներ կան թե ոչ:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/18/1248358

Կիսվել սոց․ ցանցերում