ԼՂ-ից բռ նի տեղшհшնված 14 հազար 848 երեխա արդեն դպրոց է հաճախում, 1155 ուսանող հաշվառված է պետական բուհերում

ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 14.848 երեխա, այդ թվում 4675-ը՝ Երևանում, 2514-ը՝ Կոտայքի մարզում, 2068-ը՝ Արարատում, 1290-ը՝ Արմավիրում, 883-ը՝ Լոռիում, 712-ը՝ Գեղարքունիքում, 707-ը՝ Արագածոտնում, 631-ը՝ Շիրակում, 581-ը՝ Սյունիքում, 465-ը՝ Տավուշում, 322-ը՝ Վայոց ձորում:

Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթական աջակցության ծրագրերի ընթացքը:

Նախարարը նշել է, որ ավելի քան 1000 դիմորդներ դիմել են քոլեջներ ուսումնարաններ, հիմնականում՝ Երևանում գործող:

«Մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններ դիմած քոլեջների և ուսումնարանների ուսանողները: Մեր տպավորությամբ, այս պահին այս համակարգի ուսանողների շուրջ 45-50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար: Բուհական մակարդակում մենք 1155 ուսանողներ ունենք, որոնք արդեն հաշվառվել են պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում: Սա նույնպես գրեթե 50 տոկոսն է կազմում»,-ասել է նախարարը:

Նշվել է, որ ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակվել է բուհերի, քոլեջների, ուսումնարանների ցանկերը:

Կիսվել սոց․ ցանցերում