Լևոն Քոչարյանի կшլшնքը երկարաձգվել է երկու ամսով

Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը` նշելով, որ Լևոն Քոչարյանը կալանավորվել է ևս 2 ամսով:

Երեկ` հոկտեմբերի 18-ին, քննիչը և դատախազը միջնորդել էին Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին սեպտեմբերի 22-ին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:

Կիսվել սոց․ ցանցերում