Ինչպես արդեն հայտնել ենք՝ Մոսկվայի մարզում դաժանաբար սպանել են ռուսական ռոքի լեգենդ, «Գորկի պարկ» և «Ցվետի» խմբերի հիմնադիր Ստաս Նամինինի որդուն և զոքանչին։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ինչպես պարզվել է, ոստիկանություն է կանչել մի տղամարդ, ով էլ, ենթադրաբար հենց մարդասպանն է։
Նա 39-ամյա Ռոման Միկոյանն է, ով Նամինի խորթ որդին է։ Երաժիշտը որդեգրել է նրան մեկ տարեկանում, երբ ամուսնացել է վերջինիս մոր՝ Գալինայի հետ։ Ըստ տվյալների՝ Ռոմանը ոստիկանություն է կանչել տեղի ունեցածը հասկանալուն պես։ Այդ նույն չարաբաստիկ տանը նա սպասել է օպերատիվ խմբի ժամանմանը:

սպանության կասկածյալ Ռոման Միկոյանը
Հայտնի է դարձել նաև, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան։ Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ Միկոյանն ասել է, որ ինքն իրեն կորցրել է տատիկի և եղբոր բարոյական խրատների պատճառով։ Նրանք չեն ընդունել, որ ինքը թմրանյութ է ընդունում։ Միկոյանն ամուսնացած էր, սակայն նրա ընտանեկան կյանքը նույնպես խաթարվել է ապօրինի նյութերից կախվածության հետևանքով;
Հարազատները տղամարդուն խնդրել են թողնել թմրանյութերը և խնջույքները: Ռոմանը չի կարողացել դիմակայել քննադատությունների տարափին, ուստի վերցրել է դանակը և հարձակվել տարեց կնոջ ու խորթ եղբոր վրա։ Սպանության պահին ևս Միկոյանը գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ:

Տունը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը
Դատելով Ռոմանի խոստովանությունից՝ կյանքի հանդեպ նրա մոտեցումն իսկապես անհանգստություն է պատճառել հարազատներին։ Տղամարդը հաճախ էր անախորժությունների մեջ ընկել։ 2020 թվականին նրան ծեծի են ենթարկել հենց Մոսկվայի կենտրոնում՝ երեկույթներից մեկի ժամանակ։ Հատկանշական է, որ 2007 թվականին Ռոմանն արդեն խնդիրներ ուներ օրենքի հետ։ Հետո նա մայրաքաղաքի հարավ-արևմուտքում դարձել է մի կնոջ՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ: Միկոյանը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման։
Ռոմանը վերջերս աշխատել է որպես Skyeer-ի զարգացման տնօրեն, որը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի հետազոտության տվյալների վրա հիմնված վերլուծական հարթակի մշակմամբ:
Հիշեցնենք՝ Սպանված Արտյոմ Միկոյանը նկարիչ և կինոռեժիսոր էր, Ստաս Նամինի որդին և խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծոռը։
