Գիտնականները հայտարարել են, որ վիկինգները ապակեպատ պատուհաններ են կառուցել

Danish Journal of Archaeology-ում հրապարակված հոդվածում Université d’Orléans-ի պատմաբանները վերլուծում են պեղումները, որտեղ զգալի քանակությամբ ապակու բեկորներ են հայտնաբերվել, որոնք, ինչպես ասում են, ծառայել են ոչ միայն գործնական, այլև ծիսական նպատակների:

Վերջին 25 տարիների ընթացքում այս արտեֆակտները համարվում էին ոչ պատմական երևույթներ, սակայն նոր հետազոտությունները մատնանշում են դրանց հնարավոր ազդեցությունը այն ժամանակվա  պատուհաններիկառուցվածքի վրա, հաղորդում է Planet Today-ը:

Ըստ հոդվածի հեղինակների, LA-ICP-MS մեթոդով կատարված ապակու այս նմուշների քիմիական բաղադրության վերլուծությունը հուշում է, որ այդ ապակու բեկորները պետք է թվագրվեն 9-11-րդ դարերով։ Հումքի ներմուծման երկու հիմնական ուղի է հայտնաբերվել. մեկը տանում է դեպի վաղ առևտրի կենտրոններ՝ կապված արևելյան միջերկրածովյան ապակու տեսակների հետ, իսկ մյուսը վկայում է  մայրցամաքային ազդեցության մասին, որն արտացոլված է արիստոկրատական ​​բնակավայրերում հայտնաբերված ապակու մեջ:

Ուսումնասիրությունը նաև ենթադրում է, որ հայտնաբերված ապակու բեկորները, հավանաբար, օգտագործվել են այն ժամանակվա փայտե շենքերում ապակեպատ պատուհաններ պատրաստելու համար:

Բացահայտումը լույս է սփռում շինարարական ասպարեզում վիկինգների տեխնոլոգիական առաջընթացի վրա  և նոր տվյալներ տալիս  այն ժամանակվա  հարակից մշակույթների առևտրային կապերի ու շփումների վերաբերյալ:

Կիսվել սոց․ ցանցերում