Բլոգեր Սթիվ Դի Ժիրոլամոն տեղափոխվել է նոր տուն, որը նախկինում եկեղեցի է եղել, և առաստաղից գաղտնի սենյակ է գտել: The Sun-ը ուշադրություն է հրավիրել նրա պատմության վրա:
Տղամարդը սրահներից մեկում նկատել է խորհրդավոր դուռ։ Այն գտնվել է հատակից վեց մետր բարձրության վրա։ Սկզբում Դի Ժիրոլամոն և իր ընկերները փորձել են հասնել դռանը՝ օգտագործելով շինանյութերի տոպրակները, բայց ի վերջո նրանք որոշել են օգտագործել երկար շինարարական սանդուղք։
Դռան հետևում նրանք գտել են մի փոքրիկ սենյակ։
«Սենյակը նայելուց հետո ես գտա մի ձգված պարան, որը մտած էր հատակի տակ», – ասել է Դի Ժիրոլամոն:
Նա որոշել է ստուգել, թե ինչի համար է լարը և քաշել է այն։ Մի քանի րոպե անց շենքում զանգ է հնչել։ Պարզվել է, որ լարը ամրացված է մի սարքի, որը շարժում է զանգը։
Դի Ժիրոլամոն վստահ է, որ իր գտած սենյակը ոչ ոք չի մտել առնվազն 100 տարի։ Բլոգերի հետևորդները խնդրել են նրան չվերափոխել հին սենյակը և չհանել զանգը։
«Ես ամեն ինչ կթողնեի այնպես, ինչպես կա. սա պատմության մի մասն է և շատ լավ է»,- գրել է մեկը:
«Այնտեղ ոչինչ մի փոխեք։ Պահի/ր ու պահպանի՛ր»,- ասել է մեկ ուրիշը։
Տեսանյութը՝ այստեղ:
