Վերին Շորժшյում վիրшվորվшծ զինծшռшյողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ

Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ օգոստոսի 14-ին ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 

«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,–ասված է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ժամը 19։50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Կիսվել սոց․ ցանցերում