Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, նշում է ծննդյան 38-ամյակը։ Գեղեցիկ ժպիտով դրական հաղորդավարուհին, որը տարիներ առաջ հայկական ժամանցային հաղորդումների մշտական դեմքերից էր ու Հայաստանի պատվիրակության ղեկավարը «Եվրատեսիլում», այսօր առավել հայտնի է որպես ռեժիսոր՝ ներկայացնելով արվեստի մասին հաղորդումներ։
Գոհարն իր ծննդյան օրվա առթիվ սոցիալական ցանցերում հանդես է եկել հրապարակմամբ։ Լուսանկարում նա ժպտում է ու խորհուրդ տալիս շնորհակալ լինել «մեզ պարգեւած ամեն օրվա համար»։«Գնահատենք ու արժեւորենք մեզ բաժին ընկած Ծնունդն ու առաքելությունը, հանդուրժող լինենք մեկս մյուսի նկատմամբ, երբեք չկորցնենք լավատեսությունը, հույսով լցվենք, հավատքով ու սիրով»,-ֆեյսբուքյան հրապարակման մեջ հավելել է հաղորդավարուհին։

Նա գրառմամբ հանդես է եկել նաեւ Instagram-ում՝ նշելով, որ իր ծննդյան օրը ուզում է, որ մեր ազգում նոր ծնունդները «շատ-շատ, ահավոր շաաաաաատ լինեն: Խաղաղություն բոլորիս»։
