Սա հաջողություն բերող աղոթք է․Տարածիր, միշտ քեզ հետ լինի․ Ամեն

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում: Աղոթքի մասին։ Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս: Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’ տալիս, և’ այն, և’ այս անում է օգուտի համար, այնպես, որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ թե չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր:

Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ: Եկեք չտրտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք: Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին: Այն պատճառով կստանանք մեր խնդրածը, թե չենք ստանա, համառ լինենք մեր խնդրածներով և երախտագետ լինենք ոչ միայն հաջողելու, այլև չհաջողելու դեպքում: Չստանալ, երբ այդպես է կամենում Աստված, կնշանակի ոչ պակաս, քան ստանալ, որովհետև ինքներս այնպես չգիտենք, թե ինչն է օգտակար մեզ համար, ինչպես Նա գիտի:

Ուրեմն, կստանանք թե չենք ստանա, մենք պետք է հավասարապես երախտապարտ լինենք և ուրախությամբ ընդունենք այն, ինչ Նրան հաճո է: Այդ պատճառով չէ Աստված դանդաղում կատարել մեր խնդրածները, որ մերժում է դրանք, այլ կամենում է ուսուցանել մեզ անհողդողդություն և գրավել առ Ինքը: Այդպես է վարվում որդուն քնքշորեն սիրող հայրը` հաճախ հավանություն չտալով որդու խնդրանքներին ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տալ, այլ դրանով կամենում է նրան համառությամբ ամրապնդել: Աղերսվածը ստանալը կախված է, առաջին` այն բանից, թե մենք արժանի՞ ենք ստանալ, երկրորդ` թե մենք աղոթում ենք Աստծո օրենքների համաձա՞յն, երրորդ` թե աղոթում ենք անդադա՞ր, չորրորդ` թե առօրեական բա՞ն չենք խնդրում, հինգերորդ` թե մեր կողմից կատարո՞ւմ ենք, այն, ինչ հարկ է, և վերջապես` թե օգտակա՞ր բան ենք խնդրում: Ինչպես այս պայմաններից է կախված աղոթքի չլսվելը, այդպես էլ հակառակ պայմաններից է կախված չլսվելը, թեկուզև աղոթողները արդարամիտ լինեն:

Կիսվել սոց․ ցանցերում