Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է գազատար խողովակին

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 3/19 հասցեի հարևանությամբ MAN մակնիշի բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է գազատար խողովակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում հերթապահություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմինե Վարդանյանն ու Արայիկ Գևորգյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բեռնատարի գազախողովակին բախվելու հետևանքով գազի արտահոսք է սկսվել, սակայն Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները ժամանակավորապես դարարեցրել են գազամատակարարումը, և հրատապ սկսվել են վթարավերականգնողական աշխատանքները:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/20/1248472

Կիսվել սոց․ ցանցերում