Գազալցակայանը տուգանվել է առանց ստուգաչափման շահագործելու համար

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 2 միլիոն 496 հազար 378 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել բնական գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ» ԱՁ-ի նկատմամբ (գործունեության հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Էջմիածին-Արտիմետ խճուղի թիվ 1)։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները` 4 վառելիքաբաշխիչ աշտարակները 8 ճկափողերով, շահագործվել են առանց ստուգաչափման, ինչպես նաև բնական գազի ճնշումը գերազանցել է ընդունելի սահմանաչափը։

Կիսվել սոց․ ցանցերում