Դատարանը կրկնակի սպшնության համար ձերբшկшլել է Ստաս Նամինի խորթ որդուն

Իստրայի քաղաքային դատարանը երկու ամսով ձերբակալել է պրոդյուսեր և երաժիշտ Ստաս Նամինի որդեգիր որդուն՝ Ռոման Միկոյանին՝ կրկնակի սպանության համար, հայտնում է AiF-ը։

«Քննիչի միջնորդությամբ դատարանը 39-ամյա մոսկվացու նկատմամբ, որը մեղադրվում է կրկնակի սպանություն կատարելու մեջ, խափանման միջոց է ընտրել կալանքը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 18-ը»,- հայտնում է Մոսկվայի մարզի ՔԿ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Կրյուկովո գյուղում հայտնաբերվել են Ստաս Նամինի 30-ամյա որդու՝ Արտեմ Միկոյանի և նրա տատիկի՝ Պոլինա Տկաչենկոյի դիերը։ Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել Նամինի նախկին կնոջ որդին՝ Ռոման Նովիկովը (Միկոյան)։ Ավելի ուշ, հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է իր հանցանքը և բացատրել, որ հանցագործության շարժառիթը եղել է երկարամյա ընտանեկան կոնֆլիկտը։

Տղամարդը պատմել է, որ տատիկի հետ վիճաբանությունից հետո սպասել է, մինչև կինը քնի և սպանել է նրան։ Ապա մեղադրյալը զանգահարել է եղբորը և խնդրել, որ նա գա։ Ոչինչ չկասկածող ազգականը մտել է տատիկի տուն, որից հետո եղբայրների միջև կոնֆլիկտ է սկսվել, որը նույնպես ավարտվել է սպանությամբ։

Սրանից հետո, ըստ քննիչների, Ռոմանն ինքն է զանգահարել ոստիկանություն։

Այս կապակցությամբ Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն դատարանին խնդրել է կալանքի տակ վերցնել ռոք երաժիշտ Ստաս Նամինի խորթ որդուն։ Տեղում ապացույցների ստուգման ժամանակ մեղադրյալը մանրամասն պատմել է հանցագործության հանգամանքների մասին։

Կիսվել սոց․ ցանցերում