Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Յակուբոեւը նվաճեց Դոհայում անցկացված Qatar Masters շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։ Թայ-բրեյքում Յակուբոեւը պարտության մատնեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին՝ 2:0։
9 տուրից հետո նրանք վաստակել էին 7-ական միավոր։
Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը 6 միավորով գրավեց 16-րդ տեղը։
Այս մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց 91-րդ տեղը։
Դասական շախմատի մրցաշարին մասնակցում էր 160 շախմատիստ։ Մրցանակային հիմնադրամը 110 հազար դոլար էր։
