Մեզանից յուրաքանչյուրը մռնչացող առյուծը տեսնելով, միանգամից հիշում է, որ դա հայտնի Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոընկերության լոգոտիպն է։ Ավելին` մռնչացող առյուծը դարձել է ողջ Հոլիվուդի լոգոտիպը։ Շատերը կարող են մտածել, թե լոգոտիպը ստեղծելիս մեկ առյուծ է «ներգրավվել»։ Սակայն իրականում ժամանակ առ ժամանակ առյուծները փոխվել են, իսկ հանդիսատեղը դա չի նկատել, քանի որ՝ դե, առյուծն առյուծ է, էլի։
«Մռնչացող առյուծով» այս լոգոտիպն ունի ստեղծման բավականին հետաքրքիր պատմություն։ Առաջին անգամ կինոժապավենով շրջանակված մռնչացող առյուծի գլուխը, որի վրա հետեւյալ՝ «Аrs gratia artis»՝ «Արվեստն հանուն արվեստի» գրությունն է եղել դաջված, երեւացել է 1916 թվականին։
Որպես լոգոտիպ՝ այն պատկանել է նորաստեղծ Goldwyn Pictures ընկերությանը։ Այս լոգոտիպն անվանվել է նաեւ «The Original Leo the Lion» կամ՝ «The Silent Lion», քանի որ այդ ժամանակ կինոն դեռ համր էր։ Լոգոտիպի հեղինակը Հովարդ Դիթցն էր։ Թե ինչու է այս լոգոտիպի ստեղծման համար առյուծն ընտրվել, մի քանի տեսակետներ կան։
Ոմանք կարծում են, որ առյուծը Դիթցի նախընտրած ֆուտբոլային թիմի խորհրդանիշն է եղել, մյուսները կարծում են, որ պատճառը առյուծի խորհրդանշականությունն է` որպես կենդանիների արքա։ Ինչ էլ որ լիներ, սակայն այդ առաջին առյուծը MGM-ի հետ ուներ անուղղակի կապ։ 1923 թվականին Goldwyn Pictures-ը միավորվեց Metro Pictures Corp ընկերության հետ, ձեւավորելով Metro-Goldwyn Pictures Corporation ընկերությունը։ Այդ տարի էլ կենդանի առյուծին փոխարինեց առյուծի արձանը, որը հայտնի դարձավ «The Lion Statue» անվամբ։
1924 թվականին ձեւավորվեց Metro-Goldwyn-Mayer (Metro-Goldwyn Pictures Corporation объединилась с Louis B. Mayer Productions) ընկերությունը, որի ղեկավարությունը որոշեց վերադառնալ՝ կենդանի մռնչացող առյուծով հին լոգոտիպին։
Այդպես հայտնվեց այն լոգոտիպը, որը պատմության մեջ մտավ որպես MGM-ի պաշտոնական լոգոտիպ կամ «Slats the Lion»։ Լուսանկարված առյուծի մորթին ներկայումս գտնվում է McPherson Museum-ում։
Արամ Յանին