Ես Քե՛զ կանչեցի, Տե՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստվա՛ծ. խոնարհեցրու Քո ունկը և լսի՛ր իմ խոսքերը։ Սքանչելի դարձրիր Քո ողորմությունները, Դու, որ աջիդ գտնվող հակառակորդներից փրկում ես նրանց, որոնք իրենց հույսը դրել են Քեզ վրա։ Պահպանի՛ր ինձ աչքի բբի պես, Քո թևերի հովանու տակ ծածկի՛ր ինձ ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիներն ինձ պաշարեցին՝ խիստ պարարտացան և նրանց բերանն ամբարտավանություն բարբառեց։ Շուրջս պատելով, մտադրվեցին ինձ գետին տապալել։ Ելի՛ր, Տե՛ր, հասի՛ր և արգելի՛ր նրանց, փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից։ Տե՛ր, ցրի՛ր նրանց։ Քո պահեստներից լցվեց որովայնը նրանց, հագեցան նրանք կերակուրներով և մնացածը թողեցին իրենց երեխաներին։ Իսկ ես արդարությամբ կ՚երևամ Քո առաջ, կհագենամ՝ տեսնելով Փառքը Քո:
Կիսվել սոց․ ցանցերում
Ձեզ նաև կհետաքրքրի ՝