Ո՜վ Տեր, Դու, որ օրհնում ես Քեզ օրհնողներին, Դու, որ սրբացնում ես Քեզ հուսացողներին։ Ապրեցրու Քո ժողովրդին և օրհնիր Քո ժառանգությունը։ Պահպանիր Քո Եկեղեցու ամբողջությունը։ Սրբիր նրանց, ովքեր սիրով ողջունեցին Քո Տան վայելչությունը։ Փառավորիր մեզ Քո աստվածային զորությամբ և մի՜ լքիր Քեզ հուսացողներին։ Խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին, Եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնյա թագավորներին, հայրապետներին և հայոց ազգի Հանրապետությանը, նրա զինվորյալ երիտասարդներին ու ամբողջ ժողովրդին։ Որովհետև բոլոր բարի տուրքերն ու բոլոր կատարյալ պարգևները վերևից են իջել՝ Քեզանից, որ Լույսի Հայր ես, և Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն
Ո՜վ Տեր, Դու, որ օրհնում ես Քեզ օրհնողներին
