Աղոթքը սրտի մխիթարություն է,հեռացնում Է տրտմությունը, թեթևացնում Է հոգին,սրբում մեղքերը,լուսավորում է միտքը

Աղոթքը սրտի մխիթարություն է,հեռացնում Է տրտմությունը, թեթևացնում Է հոգին,սրբում մեղքերը,լուսավորում է միտքը։Աղոթքի ուժը ոչնչով չափել չի լինի։Աղոթքը կարող է բացել փակ դուռը, ազատել անհանգիստ և ծանր վիճակից։ Անչափ զորավոր է ծնողի աղոթքը, հատկապես մոր աղոթքը իր երեխաների համար։Աղոթքը շատ բան կարող է փոխել,վշտի ժամանակ կմխիթարի,անհաջողության մեջ կօգնի,հիվանդության ժամանակ կբժշկի։Երբ աղոթում ես սրտանց, ԱՍՏՎԱԾ միշտ լսում և պատասխանում է քո աղոթքին։Երբ անցնում են քո վշտերը և նեղությունները,իմացիր որ քեզ համար մեկը աղոթում Է։ Սովորիր և դու էլ աղոթիր բոլորի համար։ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ՈՂՈՐՄՅԱ ՄԵԶ։ ԱՍՏՎԱԾ սիրում է երբ մարդը աղոթում է բոլորի համար և միշտ օգնում է նրան։Աղոթեք միմյանց համար,որ բժշկվեք և մաքրվեք ձեր մեղքերից և հիվանդություններից։Ամեն
ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ՓԱՌՔ ՔԵԶ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ,ՕԳՆԻՐ ՄԵԶ և ՕՐՀՆԻՐ։ ԱՄԵՆ
Կիսվել սոց․ ցանցերում