Մալթայի ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում նշել է անընդհատ խորացող հումանիտար ճգնաժամը, կոչ արել Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը:
«Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է կառուցողական քայլերի․ անհրաժեշտ է, որ հատկապես խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի և երեխաների հիմնարար կենսական իրավունքներն ապահովվեն։ Կենսական կարևորություն ունի նաև տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեությունը, կոչ ենք անում գործընթացներին տալ խաղաղ, բանակցային, դիվանագիտական ընթացք։ Պատրաստ ենք աջակցել կողմերի միջև խաղաղության հաստատմանը։ Մալթան հորդորում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը», — ասել է նա։