Բնակչությունը չպետք է տուժի հումանիտար բնույթի միջանցքի քաղաքականացումից. Գաբոնի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Արցшխի հարցով նիստում

ԱԽ ոչ մշտական անդամներից Գաբոնի ներկայացուցիչը հայտնել է իր մտահոգությունն Արցախում ահագնացող ճգնաժամի վերաբերյալ:

ՄԱԿ-ի ԱԽ՝ Արցախի հարցով նիստում նա շեշտել է, որ իր երկիրը կողմնակից է, որպեսզի հումանիտար օգնությունը տարածաշրջան հասնի հնարավոր սեղմ ժամկետներում։

«Կարևոր է, որ բուժառուները պետք է անխոչընդոտ ստանան անհրաժեշտ բժշկական օգնություն: Այդ շրջանի (Արցախ-խմբ.) բնակչությունը չպետք է տուժի հումանիտար բնույթի միջանցքի քաղաքականացումից»,- հավելել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում