Ստшմբпւլին ջրի երկու ամսվա պաշար է մնացել

Ստամբուլին մատակարարող ջրամբարներում ընդամենը երկու ամսվա պաշար է մնացել: Այս մասին հայտնում է NTV Haber–ը: Նշվում է, որ երաշտի շարունակման դեպքում իրավիճակը կրիտիկական կդառնա։

Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչության (ISKI) տվյալներով՝ ջրամբարների լցվածության աստիճանն այս պահին 33,37% է՝ ավելի քան 289 միլիոն խորանարդ մետր: Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքը օրական 3-ից 3,5 միլիոն խորանարդ մետր ջուր էր սպառում։

«Քաղաքն ունի 91 օրվա ջրի պաշար, բայց եթե հաշվի առնենք, որ 25%-ը գոլորշիանում է, ապա պաշարները կբավականացնեն միայն 61 օր», — գրում է կայքը:

Իշխանության տվյալներով՝ երկու շաբաթվա ընթացքում ջրի մակարդակը նվազել է ավելի քան 4 տոկոսով։

Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցկայքերի միջոցով կոչ է արել քաղաքացիներին խնայել ջուրը:

Կիսվել սոց․ ցանցերում